«Վատիկանը մտադիր է քննարկել Ուկրաինայի իրավիճակը»,- ասել է Հռոմի պապի պետքարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինը։ Վատիկանը համոզված է, որ Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր է գտնել այնպիսի որոշումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ «Կաթոլիկ մայրաքաղաքն աջակցում է Ուկրաինայի տագնապալի իրավիճակը երկխոսությամբ լուծելուն»,- նշել է Պարոլինը։